ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է կնոջ՝ Մելանիայի մականունը, ապա խոստովանել, որ այն «ահավոր» է, գրում է Daily Mail-ը։
Հինգշաբթի երեկոյան Այովա նահանգում ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահն իր կնոջը, որի հետ 25 տարվա ամուսնական կյանք է վարում, դիմել է փաղաքշական անունով։
«Հիշում եմ, թե ինչպես մեր մեծագույն առաջին տիկնոջն ասացի...»,- նշել է Թրամփն ու ավելացրել. «Ես նրան անվանում եմ «Առաջին տիկին», չէ՞ որ դա ահավոր է։ Ես ասում եմ՝ «Բարի գիշեր, Առաջին տիկին, սիրելիս», որովհետև դա ինձ հիշեցնում է, որ ես երկրի նախագահն եմ»։





























