Եգիպտոսում պեղել են մի կնոջ գերեզման, որը պրոֆեսիոնալ երգչուհի է եղել դեռեւս 3 հազար տարի առաջ:

Բազելի համալսարանի հնագետները պատահաբար են երգչուհու գերեզմանը հայտնաբերել Քարնաքյան դամբարանային համալիրի մաքրման աշխատանքների ժամանակ: Փայտե մահատախտակում ասվում է, որ երգչուհու անունն է Նեհմես Բասթեթ: Նա Ամոն Ռա աստծու գլխավոր քրմի աղջիկն է եղել` փարավոնների 22-րդ դինաստիայի գահակալման շրջանում (մ.թ.ա. 945-712 թթ.):

Քարնաքի հայտնի տաճարը գտնվում է Լուքսորից հյուսիս: Այն բազմաթիվ կառույցների խումբ է, որոնք տաճարի համալիրի մաս են կազմում եւ հիշեցնում մի ամբողջ քաղաք: Նրա չափերը կազմում են 1,5 x 700 մ:

Քարնաքյան տաճարի համալիրը ներառում է բազմաթիվ փարավոնների կողմից կառուցված դարավոր կառույցներ: Քարնաքը 3 մեծ մասերից է բաղկացած` նվիրված «Փիբի տիրակալին»` արեւի աստված Ամոն Ռային, նրա կնոջը` թագուհիների հովանավոր Մութին եւ նրանց որդի` Լուսնի աստված Հոնսին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: