Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտոմեքենայի և տրակտորի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «BELARUS» մակնիշի տրակտորը: 

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բախման հետևանքով տրակտորի հետևի անվահեծանը պոկվել ու շպրտել է, իսկ տրակտորն էլ հաշվառված է Աջափնյակի թաղապետարանի հաշվեշռում, ու սանմաքրման աշխատակիցները կատարում էին ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը: