Ավարտվեց Mantashyants Global Business Forum 2025-ը։ 7 օր տևած ֆորումի կազմակերպիչը «Մանթաշյանց» գործարարների ակումբմ է, որն անցած շաբաթ՝ համախմբել է ավելի քան 700 գործարարի աշխարհի տարբեր երկրներից՝ դառնալով Հայաստանի ամենամասշտաբային մասնավոր բիզնես հարթակը։

Բիզնես Ֆորումի ամփոփիչ փուլը կազմակերպվել էր հուլիսի 5-ից 6-ը Ծաղկաձորում, որտեղ անցկացվեց Mantshyants Global Business Weekend 2025-ը: Մանթաշյանականները 2 օր շարունակ ներկայացրեցին ներդրումային նախագծեր, մասնակցեցին փակ քննարկումների, մշակութային երեկոների, գալա ընթրիքների։

512692017_1136794341808946_8270262401990794105_n.jpg (364 KB)

515436379_1136793995142314_4225745213739201692_n.jpg (457 KB)

515048737_1140849204736793_8731131012746105464_n.jpg (211 KB)

Վիքենդի նպատակն էր ամփոփել ակումբի ընթացիկ ձեռքբերումները, ներկայացնել առաջիկա ծրագրերն ու ներդրումային նախագծերը, վստահության միջավայրում ձևավորել խորքային գործարար կապեր։

514421575_1137588945062819_1655978338696821553_n.jpg (435 KB)

514318436_1137589651729415_6534857972775455619_n.jpg (591 KB)

513917756_1137589275062786_1023882132837031270_n.jpg (430 KB)

513538982_1136794165142297_4498624810682027542_n.jpg (433 KB)

2 օր տևած  Mantshyants Global Business Weekend 2025-ը ամփոփվել է  ՀՀ Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկմամբ, որին մասնակցել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։