Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է երկրի հարավ-արևելյան շրջանում ահաբեկչական խմբի ոչնչացման մասին, հաղորդում է Mehr–ը։
ԻՀՊԿ ցամաքային ուժերի Ղոդսի շտաբի հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության համաձայն՝ «Անվտանգության նահատակներ» գործողության շրջանակներում և նահանգի զգոն բնակիչների օգնությամբ Չաբահար քաղաքում հայտնաբերվել է մի քանի ահաբեկչական խմբավորումների զինյալների թաքստոց։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ կայծակնային հատուկ գործողության արդյունքում վեց ահաբեկիչ կամ սպանվել, կամ ձերբակալվել է։ Նրանցից առգրավվել է թեթև և ծանր զենքի մի քանի միավոր, ինչպես նաև մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ձերբակալվածները պլանավորում էին ահաբեկչական հարձակումների շարք մարդաշատ վայրերում։





























