Միացյալ Նահանգների և Չինաստանի գիտնականները եզրակացրել են, որ տիեզերքի կյանքը գրեթե կիսով չափ ավարտվել է, և որ մեր աշխարհը կդադարի ընդարձակվել և կկործանվի մոտավորապես 33,3 միլիարդ տարի անց՝ Մեծ պայթյունից։ Քանի որ տիեզերքի տարիքը գնահատվում է մոտ 13,8 միլիարդ տարի, մարդկությանը մնում է մի փոքր ավելի քան 19 միլիարդ տարի մինչև այսպես կոչված «Մեծ սեղմում» (Big Crunch), գրում է Daily Mail-ը։

Ըստ ԱՄՆ Կոռնելի համալսարանի և Չինաստանի Շանհայի Ցզյաո Տոնգի համալսարանի հետազոտողների ստեղծած նոր տիեզերական մոդելի՝ մութ էներգիան՝ այն խորհրդավոր ուժը, որը, գիտնականների կարծիքով, հողմացրիվ է անում տարածությունը, ժամանակի ընթացքում կթուլանա և կդադարի հակազդել ձգողականությանը։ Ի վերջո, ամբողջ մատերիան՝ աստղերը, գալակտիկաները, սև խոռոչները, կսկսեն կրկին փլուզվել մեկ կետի մեջ։ Դա կլինի Մեծ Պայթյունին առնչվող հակառակ գործընթացը։

«Մեր Տիեզերքի տարիքը հիմնարար նշանակություն ունի տիեզերագիտության համար։ Մեծ պայթյունի տեսության ի հայտ գալուց ի վեր մենք գիտենք, որ այն վախճանական է», - գրել են գիտնականներն իրենց հոդվածում, որը զետեղվել է Arxiv նախնական սերվերում և ներկայացվել է հրապարակման Journal of Cosmology and Astroparticle Physics գիտական հանդեսում։

Ինչու են վերանայվել մութ էներգիային վերաբերող տեսությունները

Նախկինում համարվում էր, որ մութ էներգիան այսպես կոչված տիեզերական հաստատուն է՝ ֆիքսված մեծություն, որը ժամանակի ընթացքում չի փոխվում և անվերջ արագացնում է տիեզերքը։ Սակայն մութ էներգիայի axion Dark Energy (aDE)  մոդելի վրա հիմնված նոր հաշվարկը ենթադրում է, որ տիեզերաբանական հաստատունը կարող է բացասական լինել՝ մոտ -1.61, ինչը նշանակում է, որ էներգիան կսկսի անհետանալ։

Գիտնականներն օգտագործել են Մութ էներգիայի Dark Energy Survey (DES) հետազոտության և Մութ էներգիայի Dark Energy Spectroscopic Instrument սպեկտրոսկոպիկ գործիքի (DESI) նախագծերի թարմ տվյալները, որոնք ուսումնասիրում են տիեզերքի ընդարձակման արագությունը՝ դիտարկելով գերնոր աստղեր և գալակտիկաների բաշխումը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ընդարձակումն ավելի արագ է, քան կանխատեսվում էր ստանդարտ մոդելով, ինչը կասկածի տակ է դնում մութ էներգիայի մշտականությունը։

Նոր մոդելը հաշվի է առնում գերթեթև մասնիկները՝ հատուկ դաշտ ձևավորում աքսիոնները, որոնք թափանցում են տարածություն՝ ինչպես ջրի վրայի ալիքները։ Եթե ​​այս դաշտը փոխվի, մութ էներգիան կարող է թուլանալ, և ձգողականությունը գլուխ կբարձրացնի։

Ի՞նչ է մութ էներգիան, և արդյո՞ք այն առհասարակ գոյություն ունի

Գիտնականները դեռևս չգիտեն, թե իրականում ինչ է մութ էներգիան։ ըստ NASA-ի գիտաշխատող Չելսի Գոուդի, այն կազմում է ամբողջ տիեզերքի մոտ 68-70%-ը, չնայած դրա գոյության ապացույցները դեռևս անուղղակի են։

Հիպոթեզների շարքում են.

Վակուումային էներգիան (Այնշտեյնի տիեզերաբանական հաստատունը) տիեզերքում հաստատուն էներգիայի ֆոն է։

Կվինտեսենցիան ժամանակի և տարածության մեջ փոփոխվող դաշտ կամ հեղուկ է, որը գործում է սովորական նյութի հակառակ։

Տիեզերական լարերը Տիեզերքի «կառույցի» թերություններ են, որոնք կարող են առաջանալ Մեծ պայթյունից կարճ ժամանակ անց և հողմացրիվ անել տարածությունը։

Կամ կա թերություն Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսության մեջ, որն ընդհանրապես վերացնում է մութ էներգիայի անհրաժեշտությունը։

Ամեն դեպքում, եթե նոր մոդելը ճիշտ լինի, մեր Տիեզերքն անվերջ կյանք չի ունենա. ամեն ինչ կավարտվի փլուզմամբ՝ վերածվելով հսկա «Մեծ ճռռոցի»։ Բայց դրա համար մարդկությունը դեռ մոտ 19 միլիարդ տարի ունի։