Մարկոս Արզումանյանը՝ Yazhong Group-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը, այն հայ հաջողակ գործարարներից է, որը ոչ միայն մուտք է գործել Չինաստանի բարդ ու մրցակցային շուկա, այլև այնտեղ ամուր դիրքեր է զբաղեցել՝ դառնալով ԱՊՀ տարածաշրջանի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից ու գործարարներից մեկը։ 2019 թվականին Չինաստանի Սիան քաղաքում հիմնադրված Yazhong Group ընկերությունը կարճ ժամանակահատվածում ձևավորեց հզոր հարթակ հայ-չինական տնտեսական համագործակցության զարգացման համար և այսօր հանդես է գալիս որպես Չինաստանում միջազգային բիզնեսի աջակցման և տեղական ներկայության ապահովման առաջատար ընկերություններից։ Ընկերությունը հաջողությամբ միավորել է հայկական ու չինական բիզնես շահերը՝ տրամադրելով ծառայությունների ամբողջական փաթեթ, ներառյալ ընկերությունների գրանցում, տեղական մատակարարների ընտրություն և ստուգում, բեռնափոխադրումների կազմակերպում, ինչպես նաև հարկային և իրավական աջակցություն։ Այսօր ընկերության Չինաստանի թիմում աշխատում են ավելի քան 1000 պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնցից 300-ը փորձառու իրավաբաններ են, ովքեր զբաղվում են Չինաստանի բարդ իրավական միջավայրում արտասահմանյան գործընկերների շահերի պաշտպանությամբ։ Վերջին տարիներին Yazhong Group-ի աջակցությամբ հարյուրավոր ընկերություններ հաջողությամբ հաղթահարել են Չինաստանի բիզնես միջավայրին բնորոշ իրավական և մշակութային խոչընդոտները։

New Picture (2).jpg (31 KB)

Հիմնադիր Մարկոս Արզումանյանը նշում է, որ առաջիկա տարիներին ընկերությունը կկիրառի նորարարական գործիքներ՝ հայ-չինական տնտեսական կապերի արդյունավետությունը ավելացնելու նպատակով։  Հատկանշական է նաև Yazhong Group-ի ակտիվ ներգրավվածությունը բժշկական և բիզնես տուրիզմի ոլորտներում, որտեղ Հայաստանի քաղաքացիներին առաջարկվում են միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ծառայություններ՝ համագործակցելով Չինաստանի առաջատար բուժհաստատությունների հետ։ Մարկոս Արզումանյանի պաշտոնական ներկայացուցչությունը Չինաստանի Xi’an Daxing Hospital-ում բացում է նոր էջ հայ-չինական առողջապահական ոլորտի համագործակցության զարգացման գործում։ Տեղական իրավական, տնտեսական և մշակութային խորը գիտելիքները, կապերը , ինչպես նաև Արզումանյանի անմիջական ներկայությունը Չինաստանում, հնարավորություն են տալիս Yazhong Group-ին ճշգրիտ գնահատել և արդյունավետ պաշտպանել գործընկերների բիզնես շահերը՝ կառուցելով փոխշահավետ և երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ «Մենք չենք առաջարկում միայն խորհրդատվություն կամ ծառայություններ, մեր նպատակը՝ Չինաստանում ապահովել մեր գործընկերների համար իրական և պաշտպանված ներկայություն», — ընդգծում է Արզումանյանը։

New Picture77.jpg (31 KB)

Մարկոս Արզումանյանը հանդիսանալով ԱՊՀ երկրների վստահելի ներկայացուցիչը Չինաստանում, իր փորձով և բիզնես կապերով գործում է որպես կամուրջ երկու շուկաների միջև, նպաստելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը։ Նրա հաջողությունը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է փոքր շուկաներից ելնելով՝ մրցակցել համաշխարհային տնտեսական հսկաների հետ և միջազգային ասպարեզում ներկայացնել Հայաստանը, որպես վստահելի և ռազմավարական գործընկեր։