Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի բարձ րհովանու ներքո Երևանում կայացելէ «Հայաստան․ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագիրը կրող բիզնես համաժողովը՝ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման շրջանակում։
Նախագահըողջունելէ ներկաներին և հանդես եկել ելույթով՝ նշելով հանդիպման կարևորությունը։ Իր խոսքում նա շեշտել է համագործակցության, փոխվստահության և ընդհանուր արժեքների շուրջ համախմբման անհրաժեշտությունը՝ ի նպաստ կայունության և զարգացման:
«Շնորհավորում եմ բոլորիս Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման կազմակերպումն իրականություն դարձնելու համար: Տարեկան հանդիպման անցկացումը, վստահեցնում եմ ձեզ, մեր երկրում համարում ենք հարգանքի և վստահության դրսևորում:
Սևծովյանառևտրիև զարգացման բանկը, Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունը ծավալած այլ ֆինանսական կառույցների հետ միասին, իր առանձնահատուկ ներդրումն է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի կայուն զարգացման գործում: Ինչպես հայտնի է, բանկն առևտրային ֆինանսավորման բավական մեծ սպեկտրի ծառայություններ է մատուցում՝ միջոցներ տրամադրելով հայկական ընկերություններին՝ նրանց մրցունակությունը, շուկայում մասնակցությունը մեծացնելու և ամրապնդելու նպատակով: Մյուս կողմից, բանկը նաև տրամադրում է վարկեր բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին, որոնք հիմնականում ֆինանսավորում և աջակցում են փոքր և միջին բիզնեսին: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը բանկի հետ կամրապնդվի և կնպաստի Հայաստանի Հանրապետության ֆինանսական հատվածի զարգացման և ֆինանսների հասանելիության բարելավմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ռազմավարական ծրագրերի իրականացմանը:
Այսմիջոցառումը դիտարկում եմ նաև հնարավորություն՝ ներկայացնելու այն ձեռքբերումները, որոնց հասել է Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիների ընթացքում, ինչպես նաև միասին քննարկելու համատեղ իրականացվող և իրականացվելիք նախագծերը, ծրագրերը:
ԵթեխոսենքՀայաստանի տնտեսության զարգացումներից, ապակարևորէ ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը զարգացման մեծ թափ է հավաքել: Արդյունքում՝ մասնագետների շրջանում հստակ կոնսեսուս կա, որ մեր տնտեսական աճի ներուժը բարձրացել է: Դրան մեծ նպաստ են բերում Հայաստանի կառավարության հավակնոտ տնտեսական աջակցության ծրագրերը, որոնք միտված են լավարկելու տնտեսության բարդությունը և խթանելու մեծ ավելացված արժեք ստեղծող ներքին և օտարերկրյա ներդրումներով աշխատող արտադրությունները:
Առանցքային եմ համարում նաև վերջին տարիների աննախադեպ ցնցումների պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության և կենտրոնական բանկի մակրոտնտեսական կայունության ապահովման ջանքերը, որը ցանկացած երկրում ներդրում կատարելու գրավչության կարևոր հենասյուներից է, և որի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել բարձր աճի տեմպերն ու գրանցել ցածր գնաճ, ինչը բացառիկ արդյունք է աշխարհի մասշտաբով:
Անդրադառնալով ապագայինմիտվածծրագրերին՝ ընդհանուր ձևակերպմամբ այնկլինիգիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ուղղվածություն: Հայաստանը նպատակադրել է զարգացնել այնպիսի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից մեծ թափով կառուցվող և արդիականացվող իր ենթակառուցվածքներով զգալիորեն կնպաստի տարածաշրջանի՝ առևտրային հոսքեր սպասարկելու կարողությունների բարձրացմանը։
Մենքփորձումենքտեղորոշվել աշխարհիտնտեսական քարտեզիվրահիմնովիննորգիտելիքահենք միջավայրի ձևավորման շնորհիվ՝շեշտըդնելովկրթության, գիտության և հետազոտության վրա: Որպես դրա վառ վկայություն՝ Հայաստանի կառավարությունն արդիականացնում է կրթական ենթակառուցվածքները դպրոցների և մանկապարտեզների լայնածավալ շինարարությամբ և բարեփոխում կրթական համակարգի բոլոր օղակները: Մեկնարկել ենք նաև բեկումնային նոր՝ Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնելու բարձրագույն կրթության որակը և ձևավորելու հետազոտությունների ու մշակումների զարգացած էկոհամակարգ:
Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերությունը, որընորարարության առաջնագծում է, ճանապարհ է բացում դեպի համաշխարհային շուկաներ: Ոլորտի լավագույն ավանդույթներն այս ժամանակաշրջանում վերաճել են մի միջավայրի, որտեղ համատեղ գործում են մի կողմից այնպիսի համաշխարհային տեխնոլոգիական խաղացողներ, ինչպիսիք են NVIDIA-ն, Synopsis-ը, Siemens-ը, Adobe-ը, DLink-ը և այլք, իսկ մյուս կողմից՝ այստեղ ծնունդ առած այնպիսի հաջողակ ստարտափներն, ինչպիսիք են Picsart-ը, Service Titan-ը, YerevaNN-ը և այլոք: Չեմ կարող չանդրադառնալ ամենաթարմ տեղեկատվությանը, որը վերաբերում է նախնական 500 միլիոն դոլար արժողությամբ նոր համատեղ ներդրումային ծրագրին՝ միտված արհեստական բանականության կենտրոնի ստեղծմանը, որին մասնակցելու են NVIDIA, Firebird և Team ընկերությունները:
Հավատացած ենք, որ տարածաշրջանում փոխգործակցությունը խորացնելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնանալ ենթակառուցվածքային նախագծերի գործարկման և համագործակցության ուղղությամբ, ինչպիսիք են տրանսպորտային ցանցերն, էներգետիկ համակարգերը և հեռահաղորդակցությունը:
ԼինելովԱրևմուտքի և Արևելքի, Հյուսիսի և Հարավի երկրները կապող եզակի դիրք ունեցող ռազմավարական տարածաշրջանում, մենք նաև կարևորում ենք տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, որի կարևոր նախապայմաններից են տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարումն ու հանգուցալուծումը: Այս համատեքստում կարևորում ենք Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համատեղ գործընթացը:
Մենքնաևգտնումենք, որ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են լուրջ համախմբող և ինտեգրող գործոն հանդիսանալ տարածաշրջանի երկրների միջև:
Միայն Հարավային Կովկասիբոլոր երկրների մասնակցությամբ, բոլոր կողմերի կենսականշահերի համադրմամբ մենքպատմական հնարավորություն կունենանքստեղծելու համագործակցության, փոխկապակցվածությանև բարգավաճման համարանհրաժեշտ նախադրյալներ:
Այս համատեքստում կցանկանայինշել, որ մենքմեկնարկել ենք «Խաղաղության խաչմերուկի» ռազմավարական նախաձեռնությունը, որը միտված էվերականգնելու համագործակցությունը տարածաշրջանում ևենթակառուցվածքներն ապաշրջափակելումիջոցով ակտիվացնելու տնտեսական, քաղաքական և մշակութայինկապերը բոլոր երկրներիմիջև։
Այս ամենին մեծթափ կարող էհաղորդել միայն արդարհասարակության ձևավորումըև այդ արժեքներիտարածումը մեր տարածաշրջանում: Վերջին տարիներին Հայաստանիառաջնահերթություններից էժողովրդավարության ևօրենքի գերակայության ամրապնդումն, արդարադատության ոլորտիբարեփոխումները, մարդուիրավունքների ևհիմնարար ազատությունների պաշտպանությունը: Մեծ թափով ձեռնամուխենք եղել արդարադատությանլայնածավալ բարեփոխումներ անելուգործին՝ համատարած վերափոխելովդատական համակարգը ևկոռուպցիայի դեմպայքարի ինստիտուցիոնալ համակարգը: Դրա արդյունքներն արդենիսկ առկա ենև դրա մասինեն վկայում միջազգայինհեղինակավոր կազմակերպությունների ցուցիչներում Հայաստանիարձանագրած հաջողությունները:
Նշված բոլոր ուղղություններըճանապարհ են հարթումդեպի այնպիսի առաջադեմմիջավայր, որտեղ խաղաղև բարգավաճող Հայաստաննու Հարավային Կովկասն, ինչպես նաև սևագովյանտարածաշրջանը իրենցմեծ նպաստը կբերենաշխարհի տնտեսական զարգացումներին, բնակչության բարեկեցությանբարձրացմանը ևգլոբալ մարտահրավերների հաղթահարմանը»:





























