Բելառուսում հայտնաբերվել է Ադրբեջանից նիտրատներ պարունակող երիտասարդ կարտոֆիլի խմբաքանակ։ Մանրամասները հրապարակել է Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայությունը, հաղորդում է «Комсомольская правда»-ն:
2025 թվականի հունիսին կատարված ստուգման ժամանակ մասնագետները հայտնաբերել են Ադրբեջանից ներկրված թարմ կարտոֆիլ։ Այն փաթեթավորվել է մայիսի 12-ին և ուներ 90 օր պահպանման ժամկետ՝ 3-5 աստիճան ըստ Ցելսիուսի ջերմաստիճանում և 90%- 95% հարաբերական խոնավության պայմաններում պահելու դեպքում։
Կարտոֆիլ արտադրողը ադրբեջանանական AZERIXRAC LLC-ն է: Ըստ տեղեկությունների՝ նշված կարտոֆիլը չի համապատասխանում «նիտրատներ» ֆիզիկաքիմիական ցուցիչով սահմանված անվտանգության պահանջներին։




























