Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում` Շարուրում, դանակահարություն է տեղի ունեցել: Ադրբեջանցի գեներալի եղբորը «նամուսի համար» դանակահարել են ոստիկանների աչքի առջեւ: «Ենի Մուսավաթ» թերթը, վկայակոչելով նախիջեւանյան հավաստի աղբյուրները, գրում է, որ ոստիկանների աչքի առաջ դանակահարել են Նախիջեւանի ինքնավար հանրապետության Հարկային կոմիտեի ղեկավար, գեներալ Ասեֆ Մեմեդովի եղբորը` Մուսա Մեմեդովին:

«Դպրոցական աղջկան վարկաբեկելուց հետո, Ասեֆ Մեմեդովը փորձել է պատսպարվել ոստիկանական բաժանմունքում: Աղջկա բարեկամները ոստիկանների աչքի առաջ դանակի երեք հարված են հասցրել նրան: Հասցված վնասվածքների հետեւանքով գեներալի եղբայրը շատ արյուն է կորցրել, եւ բժիշկներին չի հաջողվել փրկել նրան»,-գրում է թերթը:

Նշվում է, որ Մուսա Մամեդովը մեծ ազդեցություն ուներ Շարուրում, նա հայտնի էր իր ռեստորանների եւ խաղատների ցանցով: Նա իր գործունեությունն իրականացնում էր եղբոր հովանավորության շնորհիվ: