Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Աշոտ Սարդարյանը, ով ներկայումս հանդես է գալիս Ֆրանսիայի «Էուպեն» ակումբում, զինվորական ծառայության զորակոչից տարկետում կստանա մինչեւ 2013 թ. աշնանային զորակոչը: Այդ հարցը ներառվել է կառավարության 2012 թ. հունվարի 19-ի նիստի օրակարգում:

Աշոտ Սուրենի Սարդարյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել ՀՀ նախագահի 2011 թվականի նոյեմբերի 14-ի հրամանագրով: Նա հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Նշենք, որ Ա. Սարդարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Ռաֆայել Նազարյանի որոշմամբ ընդգրկվել է 2013 թ. Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող ընտրանու կազմում: