Թերթը գրում է, որ արդեն երկու շաբաթ է` ինչ-որ մարդիկ, ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանի անունից, Գյումրիի Երեւանյան խճուղի թաղամասում 150 դոլար արժողությամբ ալեհավաքներ են բաժանում` Շիրակի մարզում հայտնել են նույն թաղամասի բնակիչները: «Աղջիկ ջան, մե ջահելմ էկավ մեր տուն, ըսավ` անտենա կուտանք, բայց պտի գրանցվես ԲՀԿ կուսակցությանը, քեզի հատուկ անդամատոմս կուտանք, ըդիկ կպահես եւ միշտ կօգտվիս մեր օգնություններից: Ինչքան գիտեմ` Սամվել Բալասանյանը գարեջուր կարտադրե, ոչ թե անտենա,ուրդից ըդքան փող էդոնց»,- բողոքելէ բնակիչներից մեկը եւ ընդգծել, որ ալեհավաք բաժանող «ջահելը» ներկայացել է որպես Բալասանյանի գրասենյակի անդամ, որին հենց ինքն է ուղարկել:
«Ի դեպ, մեր թղթակիցը երեկ այդպես էլ չի կարողացել Ս. Բալասանյանից մեկնաբանություն ստանալ: Զանգահարել է նրան` բջջային հեռախոսով: Վերջինս նորմալ անցել է բարեւ- բարլուսի փուլը, իսկ երբ տեղեկացել է, որ զանգահարողը «ՀԺ»-ի թղզթակից է, սկսել է անկապ «ալո, ալո» անել` իբր չի լսում: Ու անջատել հեռախոսը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























