Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը ԱՊՀ երկրների դեսպանների հետ` աշխատանքային նախաճաշի ձեւաչափով: Ինչպես տեղեկացնում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքը, հանդիպումը կայացել է հունվարի 16-ին:
Հանդիպման մասնակիցները բարեկամական, ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել են ԱՊՀ տարածքում առկա արդիական խնդիրները, Համագործակցության, Մաքսային միության եւ ՀԱՊԿ-ի գործունեության արդյունքները, հետագա զարգացման հեռանկարները:




























