Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հրապարակումից մի քանի օր առաջ ՀՀ ֆինանսների նախարաարությունը հրապարակել է 2011 թ. մակրոտնտեսական արդյունքների վերաբերյալ սեփական գնաատականները;

Ըստ այդմ` 2011թ. տնտեսական աճը կկազմի շուրջ 4.6 տոկոս, ինչը համընկնում է ՀՀ պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսմանը:  Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2011թ. արդյունքներով կկազմի շուրջ 3201 ԱՄՆ դոլար:

2011թ. արդյունքներով արդյունաբերության ճյուղի տնտեսական աճին նպաստումը կկազմի 1.7, իսկ ծառայությունների եւ գյուղատնտեսության ճյուղերինը` 1.6-ական տոկոսային կետ: Անկում կարձանագրվի միայն շինարարության ոլորտում (բացասական նպաստումը տնտեսական աճին` շուրջ 0.7 տոկոսային կետ):

2011թ. պետական բյուջեի եկամուտները կազմել են 825.36 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 12.5 տոկոսով: 2011թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը կազմել են 890.1 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 6.5 տոկոսով: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի եւ արտաբյուջեի) 2011թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 1.7 տոկոսը` նախորդ տարվա 2.9 տոկոսի դիմաց: Ըստ գնահատականների` պակասուրդը ներառյալ դրամաշնորհային եւ վարկային ծրագրերը կկազմի 3.3 տոկոս, նախորդ տարվա 5 տոկոսի եւ նախատեսված 3.9 տոկոսի դիմաց: