Թուրքիայում ՆԱՏՕ-ի ԵվրոՀՀՊ համակարգի ռադիոլոկացիոն կայանը շահագործման է հանձնվել: Այդ մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով ԱԳՆ ներկայացուցչին:
Ավելի վաղ թուրքական Hurriyet թերթը` վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, թե ՌԼԿ-ն աշխատել է դեռ հունվարի 1-ից: Պարբերականի տվյալներով, ռադարի շահագործումն իրականացնում են ԱՄՆ ԶՈՒ զինծառայողները, քանի որ Թուրքիայում դեռ չկան մասնագետներ, որոնք կարող են աշխատել տվյալ ռադարով: Մալաթիայում, որտեղ տեղակայված է ռադարը, գտնվում է Թուրքիայի զինված ուժերի 2-րդ դաշտային բանակը, այնտեղ է տեղակայված նաեւ ՌՕՈՒ օպերատիվ-մարտավարական ռազմակայանը:
Նշենք, որ թուրքական տարածքում ՌԼԿ-ի տեղակայման հուշագիրը ստորագրվել էր 2011թ սեպտեմբերին:
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով, կայանը կառավարվելու է Գերմանիայի օպերատիվ կենտրոնից: Կայանից ստացվող տվյալները հասնալեի կլինեն նաեւ թուրքական կողմին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռադարի աշխատանքը տեստային ռեժիմով կհաջողվի գործարկել 2011թ.:




























