Նոր Նորք վարչական շրջանում կայացելէ Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 14–ին, զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
«Ուզում եմ, որ բոլորս գիտակցենք այս ճանապարհի կառուցման կարևորությունը, որովհետև հետագայում էստակադայի կառուցումը մեզ հնարավորություն կտա Մյասնիկյանում ունենալ ավտոբուսային գծեր։ Փաստացի, այս ճանապարհը նախատեսվում է, որ Մյասնիկյան պողոտայի երթևեկության բեռնվածության զգալի մասը կվերցնի իր վրա»,- իր խոսքում նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Հիմնական նպատակն է տրանսպորտով երթևեկողների համար ստեղծել առավել բարենպաստ պայմաններ՝ միաժամանակ ապահովելով որոշակի այլընտրանքներ։ «Այս այլընտրանքային ճանապարհը լինելու է այդ ուղղությամբ կարևոր նշանակետերից մեկը»,- նշել է Ավինյանը:





























