Շվեդիայի զինված ուժերի նախկին սպաների համար զորակոչային տարիքը պետք է ավելացվի՝ 47-ից մինչև 70 տարեկան։ Այս մասին ասվում է կառավարական հանձնաժողովի եզրակացության մեջ, որը ուսումնասիրել է ազգային զինված ուժերի ապագա համալրման հարցը, հաղորդում է SVT հեռուստաալիքը։
Դա կապված է առաջիկա տարիներին զինված ուժերի լայնածավալ ամրապնդման հետ։ Խորհրդարանական կուսակցությունները համաձայնել են տարեկան բյուջեի ավելացմանը զուգահեռ՝ հատկացնել 300 միլիարդ կրոն (31.4 միլիարդ դոլար):
Ներկայումս բանակում ծառայած կամ ռազմական կրթություն ստացած անձինք կարող են զորակոչվել մինչև 47 տարեկանը։ Վերջին զինվորական պատրաստությունից հետո 10 տարուց ավելի զինվորական ծառայություն անցած անձինք հանվում են զինվորական հաշվառումից։ Այս կանոնի ներդրումից հետո հազարավոր նախկին զինծառայողներ դուրս են մնացել զորակոչի ցուցակներից։
Նոր իրավիճակի հետ կապված՝ հանձնաժողովն առաջարկում է հրաժարվել «10 տարվա կանոնից» և բարձրացնել զորակոչային տարիքը մինչև 70 տարեկան այն զինվորականների համար, ովքեր առնվազն մեկ տարի գտնվել են գործող ծառայության մեջ կամ պահեստազորում։
Արդեն իսկ որոշում է կայացվել զորակոչով անցնող բազային պատրաստություն ստացողների թվի ավելացման մասին։ Պաշտպանության նախարարության վերջին որոշման համաձայն՝ մինչև 2030 թվականը այն կստանա առնվազն 10 հազար զորակոչիկ։ Այնուհետև նրանց թիվը կավելանա՝ հասնելով տարեկան 12 հազարի։





























