Երեւանում, հունվարի 16-ին, քացախաթթվից թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաք Մեծարենցի փողոցի թիվ 23 տան բնակիչ, մեկ տարեկան Դավիթ Հովհաննիսյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժած երեխայի առողջական վիճակը գնահատվել է բավարար: