Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ին մեկնել է Բրյուսել:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Եվրատլանտյան գործընկերության, Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի եւ Կոսովոյի շուրջ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի եւ գործընկեր պետությունների Շտաբի պետերի նիստերին:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ Յու.Խաչատուրովի հանդիպումները Եվրոպայում ՆԱՏՕ-ի Դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի եւ այլ գործընկերների հետ:




























