Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում, հունվարի 16-ի առավոտյան 14 ավտոմեքենա ձնաբքի հետեւանքով հայտնվել են խցանման մեջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 17.30-ի սահմաններում, Սելիմի լեռնանցքում խցանված բոլոր մեքենաները դուրս են բերվել ձնաբքից եւ ճանապարհը երկու կողմերից արգելանշաններով փակվել է: