Հյուսիսային Կարոլինայի բնակիչը պատմել է, որ երազն ու կանխազգացումն իրեն դրդել են վիճակախաղի տոմս գնել, որով ինքը 1 միլիոն ԱՄՆ դոլար է շահել, գրում է UPI-ն։

Ռիկի Նանների կրտսերը Հյուսիսային Կարոլինայի կրթական վիճակախաղի պաշտոնյաներին պատմել է, որ իր ենթագիտակցությունը զգուշացրել է, որ ապագայում իրեն վիճակախաղի մեջ հաջողություն է սպասում:

«Ես երազ տեսա, որ վիճակախաղում մեծ շահում եմ ունենալու»,- պատմել է նա։

Նաններին պատմել է, որ ուրբաթ օրը կանխազգացում ուներ, որ կիրականացնի իր երազանքը, երբ Սանֆորդի Դիփ Ռիվեր Ռոուդի Wink Mart-ում Triple Play դոլարների խաղի տոմս գնեց:

«Ինչ-որ բան ինձ հուշեց, որ այսօր պիտի անպայման վիճակախաղին մասնակցեմ»,- ասել է նա։

Նաններին պատմել է, որ իր շահումով չվճարված հաշիվները կմարի և ներդրումներ կանի։

«Ես մահու չափ ուրախ եմ դրա համար»,- ասել է Նաներին։