Թուրքիայի 17 նահանգներում «Քուրդիստանի հասարակությունների միություն» (KCK) համաժամանակյա գործողությունների ժամանակ ձերբակալված 39 քուրդ գործիչները ներկայացվել են դատարան։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանը հունվարի 13-ին ձերբակալված 39 քուրդ գործիչներից 4-ը ազատ են արձակվել։ Դատարանը 4 հոգու եւս ստորագրությամբ ազատ է արձակել, իսկ 31 հոգու նկատմամբ կալանքի որոշում կայացրել՝ «ահաբեկչական կազմակերպության անդամ» լինելու մեղադրանքով։

Կալանվածները քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն»  (BDP) կուսակցության անդամներ են։ Կալանվածների մեջ է քրդական կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Թունջեր Բաքըրհանը։