ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, հերքել են իրենց ամուսնալուծության մասին լուրերը։ Այս թեմայի շուրջ նրանք խոսել են հաղորդավար Քրեյգ Ռոբինսոնի փոդքաստում։
Ռոբինսոնն ասել է, որ իրեն հաճելի է ամուսիններին միասին տեսնելը։ «Գիտեմ, որ երբ մենք (հանրության առաջ) առանձին ենք հայտնվում, մարդիկ մտածում են, որ մենք ամուսնալուծվել ենք», — պատասխանել է Միշելը՝ ընդգծելով, որ երբեք չի մտածել ամուսնությունը լուծարելու մասին։
Պետության նախկին ղեկավարը, իր հերթին, կատակել է՝ ասելով, որ իր կինը «իրեն հետ է ընդունել, բայց որոշ ժամանակ ամեն ինչ դրա եզրին է եղել»։





























