Փրկարարները հայտնաբերել են եւս հինգ դիակներ «Կոստա Կոնկորդիա» վթարված նավի վրա: Այդ մասին հաղորդում են տարբեր լրատվամիջոցներ` վկայակոչելով առափնյա ծառայությանը:
Զոհերի մարմինները հայտնաբերվել են նավախելում, որն ամբողջությամբ հեղեղվել է: Ինչպես հաղորդում է Corriere Della Serra-ն, հինգ զոհերից ոչ բոլորի հագին է փրկարարական բաճկոն եղել:
Այսպիսով, նավաբեկության զոհերի թիվը հասել է 11-ի: Եւս 24 ուղեւորներ համարվում են անհետ կորած: Ընդամենը «Կոստա Կոնկորդիա» նավի վրա 4234 մարդ է եղել, մոտ հազարը` անձնակազմի անդամներ: Զբոսանավը խութի է բախվել հունվարի 14-ի երեկոյան, Ջիլիո կղզու մոտ:




























