Մահացել է խորհրդային կինոյի ճանաչված դերասաններից մեկը` Եվգենի Ժարիկովը: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունում հայտնել են, որ Ժարիկովը մահացել է այսօր` հունվարի 18-ին, կյանքի 71-րդ տարում:
Եվգենի Ժարիկովը նկարվել է ավելի քան 60 ֆիլմերում: Հայ հանդիսատեսը նրան լավ է հիշում 60-ականներին Հենրիխ Հովհաննիսյանի նկարած «3+2» ֆիլմից: Հիշվել են նաեւ նրա դերերը «Իվանի մանկությունը», «Հեղափոխությունից ծնվածները» եւ «Չի կարող պատահել» ֆիլմերում:




























