Ինդոնեզիայի արևմտյան Սումատրա կղզում գրանցվել է Մարապի հրաբխի ժայթքումը։ Այս մասին հաղորդել է Antara գործակալությունը՝ հղում անելով դիտարկման կետի տեղեկություններին։
Ըստ տեղեկատվության՝ ավելի վաղ 2025 թվականին Ինդոնեզիայի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարությանը ենթակա Հրաբխաբանության կենտրոնը հայտնել էր երկրի մի շարք հրաբուխների, այդ թվում Մարապիի ակտիվության մոնիթորինգի սարքավորումների արդիականացմանը առաջնահերթություն տալու մտադրության մասին։
Մարապին ծովի մակարդակից 2891 մետր բարձրությամբ գործող հրաբուխ է։ Այն գտնվում է Ինդոնեզիայի արևմտյան մասում՝ Բարիսան լեռնաշղթայի հյուսիսարևմտյան ծայրամասում։ 2023 թվականի դեկտեմբերին Մարապիի ժայթքման հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ։



























