Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, հունվարի 18-ին, ժամը 03.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Սայաթ-Նովա գյուղից բերման են ենթարկել նախկինում դատապարտված մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա գիշերը մի բնակարանից գողացել է հեռուստացույց, երաժշտական  կենտրոն, փոշեկուլ եւ հեռախոսներ`պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: