Սփյուռքի ներուժի համախմբման եւ Հայաստանի տնտեսության մեջ օգտագործման, Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք մասնագիտական կապերի սերտացման, համատեղ ծրագրերի իրականացման նպատակով 2011-ին անցկացվել է 13 համաժողով, գիտաժողով, խորհրդաժողով, կլոր սեղան եւ փառատոն եւ 17-ից ավելի ծրագրեր: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով, 2011 թվականին Սփյուռքի նախարարություն է այցելել 1960 քաղաքացի, որոնց մեծ մասին (1498 մարդու) ընդունել է անձամբ նախարարը:
Նախարարության պատվոգրով պարգեւատրվել է 180, շնորհակալագրով` 300, հավաստագրով` 521 մարդ: Առաքվել են 2268 շնորհավորական եւ 3512 շնորհակալական նամակներ: Սփյուռքի նախարարությունը ստացել է 2456 շնորհակալական եւ 3557 շնորհավորական նամակ
Նախարար Հրանուշ Հակոբյանի ներկայացմամբ, նախարարության բյուջեն շատ մեծ չէ, 490 միլիոն դրամ, որը սակայն տարեց տարի ընդլայնվում է:




























