2012 թվականին Սփյուռքի նախարարությունը շարունակելու է զարգացնել արդեն սկսած ծրագրերը, որոնց շարքում են «Արի տուն», «Մեր մեծերը» ծրագրերը, մասնագետների պատրաստումը, Ամառային դպրոցի բացումը` ԵՊՀ-ի բազայի վրա հինգ մագիստրոսներով Սփյուռքի մասնագետներին վերապատրաստելու համար: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով, շարունակվելու են նաեւ Հայագիտական կենտրոնների ղեկավարների հավաք- հանդիպումները, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպումը, Հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված միջոցառումները` «Հայ գրողների համաժողով», «Հայ լրագրողների հավաք», «Տանը խոսենք հայերեն», «Մայրենի դեսպան», «Ցեղասպանության մասունքների հավաքում», «Համայնքը-համյանքին» շարժումը: