Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը կայացած հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Միշուստինը և Փաշինյանը հինգշաբթի օրը առանձին հանդիպում են անցկացրել Ալթայի Հանրապետությունում կայացած Միջազգային բնապահպանական կոնֆերանսի շրջանակներում։ Նրանք քննարկել են երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցեր։
«Քննարկվել են նաև Հարավային Կովկասի օրակարգին վերաբերող հարցեր», - լրագրողներին հայտնել է Օվերչուկը՝ Միշուստինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով։





























