Համաշխարհային բանկը վերանայել է իր կանխատեսումները 2012թ. տնտեսական աճի վերաբերյալ, եվրագոտու համար այն կրճատվել է կրկնակի, համաշխարհային տնտեսության համար` 1 կետով:  Զարգացող երկրներին առաջարկվում է պատրաստվել վատագույնին:

Ըստ Բանկի կանխատեսումների, համաշխարհային տնտեսության աճը կազմելու է 2.5 տոկոս, իսկ դեռ կես տարի առաջ կանխատեսումը կազմում էր 3,6 տոկոս: 2013թ. համար կանխատեսումը իջեցվել է 0,5 կետով մինչեւ 3,1 տոկոս: Վերջին անգամ Համաշխարհային կտրուկ փոխել էր իր կանխատեսումները 2009թ. հունվարին` 2,1 կետով:

Եվրագոտու տնտեսությունը, ըստ ՀԲ-ի, կարող է կրճատվել 0,3 տոկոսով` նախապես ենթադրվող 1,8 տոկոսի աճի փոխարեն:

ԱՄՆ-ի համար տնտեսական աճը կանխատեսվել է 2,2 տոկոս` նախկին 2,9-ի փոխարեն:

ԸՍ ՀԲ-ի զարգացող տնտեսությունները պետք է պատրաստվեն վատագույնի, քանի որ եվրագոտու ռիսկերը կարող են աշխարհը քաշել նոր ճգնաժամի մեջ: