Ոստիկանության համակարգում կադրային վերադասավորումները շարունակվում են:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այսօր աշխատանքից ազատվել եւ կադրային ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Կապանի բաժանմունքի պետ Արմեն Գեւորգյանը:

Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Սիսիանի բաժանմունքի պետ Արա Դավթյանը: Իսկ Սիսիանի պետ է նշանակվել Գորիսի բաժանմունքի պետ Գուրգեն Բեգլարյանը: