Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շինարարության եւ արդիականացման ծրագրի ավարտից հետո գտնվում է փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5-ի շինարարության տնօրինության» հիմնարկի տնօրեն Կարեն Սարգսյանի տեղեկացմամբ, հունվարի 18-ին ժամը 14:00-ից Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը միացել է ՀՀ համակարգին:
Նշենք, որ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 1980 թվականին, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո բլոկի շինարարարական աշխատանքները մնացին անավարտ: Ըստ 2006 թ. ՀՀ կառավարության եւ «Գազպրոմի» միջև կնքված համաձայնագրի, «Հայռուսգազարդը» ստանձնեց բլոկի շինարարությունն ավարտելու եւ արդիականացման աշխատանքները:



























