Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովն այսօր` հունվարի 18-ին, մերժել է ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, հաղորդում է expatica.com կայքը:

Սակայն այդ քայլը չի խոչընդոտի օրինագծի ընդունմանը, որի սենատյան լսումները կկայանան հաջորդ երկուշաբթի:

Հանձնաժողովն ընդունել է որոշում, ըստ որի օրինագիծն անընդունելի է: 23 մարդ կողմ է քվեարկել, 9` դեմ, իսկ 8 մարդ էլ ձեռնպահ է մնացել: 

Սենատի հունվարի 23-ի լիագումար նիստի ժամանակ հանձնաժողովի առաջարկությամբ քվեարկություն տեղի կունենա, բայց, ինչպես սպասելի է, սենատորների մեծամասնությունը ձեռնպահ կմնան` թույլ տալով, որ Սենատը կայացնի վերջնական որոշումը, հաղորդում է expatica.com-ը: