24-ամյա Մաքսիմ Գելմանը, որը «Բրուքլինյան մսագործ» մականունն է ստացել, ԱՄՆ-ում   200 տարվա բանտային կալանքի է դատապարտվել` գազանաբար գործած մի շարք հանցագործությունների համար:
Ծագումով ուկրաինացին մանուկ հասակում մոր եւ խորթ հոր հետ բնակվել է Բրուքլինում: 2011թ. փետրվարի 11-ին ընտանեկան վեճի ընթացքում նա մորթել է խորթ հորը` Ալեքսանդր Կուզնեցովին եւ ընտանեկան ավտոմեքենայով հեռացել տնից:

Նա ուղեւորվել է իր ծանոթուհու` 20-ամյա Ելենա Բուլչենկոյի մոտ, որին, ինչպես հայտնի է, նա անհաջող կերպով սիրահետում էր: Աղջկան տանը չգտնելով հանցագործը կտրտել է նրա մորը:  Երբ Ելենան եկել է տուն, Գելմանը նրան դանակի  11 վնասվածք է հասցրել, ինչի արդյունքում աղջիկը մահացել է:

Այնուհետեւ հանցագործը կրկին ղեկի մոտ է նստել: Մեծ արագությամբ ընթանալով` նա բախվել է այլ ավտոմեքենայի եւ հարձակվել վերջինիս վարորդի վրա: Տղամարդը դանակի մի քանի հարված է ստացել, բայց չի մահացել: Գելմանը նստել է վերջինիս  մեքենան եւ շարունակել քաղաքում շրջելը. Նա մահացու ծեծի է ենթարկել հետիոտնին, նաեւ եւս երկու վարորդների վրա է հարձակվել ու վիրավորել:

Հաջորդ օրը` փետրվարի 12-ին Գելմանը Մանհեթանում հարձակվել է մետրոյի երկու ուղեւորների վրա` դանակի վնասվածքներ հասցնելով: Հենց այնտեղ էլ նրան բռնել են:

Մետրոյում կատարած հարձակումները առանձին գործ է համարվում, քանի որ այլ շրջանում են իրականացվել: Դրանց համար Գելմանին առանձին են դատելու, գրում է Lenta.ru-ն: