Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայությունների աշխատակիցները Ռուսաստանի դեմ լրտեսության համար հինգ տարի շարունակ հատուկ սարքավորում են կիրառել, որը քողարկված է եղել քարի տակ: Նման խոստովանություն է արել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի խորհրդական Ջոնաթան Փաուելը:

Առաջին անգամ այդ մասին վկայությունը հայտնվել է 2006թ.: Այդ ժամանակ ռուսական հեռուստահաղորդման ընթացքում ասվել էր, որ բրիտանացի չորս լրտեսներ ռուսական որոշ գործակալների հետ կապ հաստատելու համար քարի տակ քողարկված փոխանցիչ են օգտագործել:

Բրիտանական ԱԳՆ-ն այն ժամանակ «անհանգստություն եւ զարմանք» էր արտահայտել առաջադրված մեղադրանքների կապակցությամբ:

Ջոնաթան Փաուելի խոսքով` այդ դեպքը Ճշմարիտ է: Նա դա «շփոթություն» է անվանել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: