«Արտիստը» ֆիլմի շուն Ուգգին առաջադրված է  «Ոսկե վզակալ» մրցանակի:  Հոլիվուդում հատուկ կինոմրցանակ է սահմանված հանրահայտ շոտլանդացի կոլի ցեղատեսակի Լեսսի նշանավոր շան հաջորդների համար: Լեսսին  ժամանակին հիացրել էր ժյուրիին իր խաղով: Այս մրցանակի հիմնադիրը «Դոգ նյուզ  դեյլի» համացանցային կայքն է: Նա խոստացել  է իր նախագծից ստացած ամբողջ շահույթը փոխանցել Լոս Անջելեսի եւ շրջակայքի շների համար նախատեսված հաստատություններին:

«Երազանքների ֆաբրիկա» եգիպտական թատրոնում հունվարի 18-ին հանդիսավոր կերպով հայտարարեցին  «Ոսկե վզակալի» հավակնորդներին: Այդ պատվավոր պարտականությունն իր ուժերի ներածի չափով կատարել է մրցանակի գլխավոր հավակնորդը: Օգնում էր դերասանուհի Պենելոպա Էնն Միլլերը`Ուգգիի հաչոցը թարգմանելով մարդկային լեզվի:

Մրցանակի հավակնորդ են նաեւ տերյեր Կոսմոն, գրեյհաունդ Դենվերը, գաճաճ շպից Համմերը: Ուգգին 2 անգամ է առաջադրվել` «Արտիստում» Ջեքի դերի եւ «Ջուր փղերին» ֆիլմում Քուինի համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ոսկե վզակալի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 13-ին Լոս Անջելեսի «Պալոմար» հյուրանոցում: