Մոտ ապագայում բոլոր էներգետիկ ռեսուրսները և լոգիստիկ ուղիները Թուրքիա կհասցվեն Զանգեզուրի միջանցքով, ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանից էլեկտրաէներգիան ներկայումս Թուրքիա է մատակարարվում Վրաստանի միջոցով։

«Կենտրոնական Ասիայից և լոգիստիկ ուղիներից այլ էներգետիկ ռեսուրսներ Թուրքիա կհասցվեն Ադրբեջանով, իսկ Թուրքիայից՝ Եվրոպա», - ասել է նա։

Նրա խոսքով՝ «Ադրբեջանից Թուրքիա նավթի, գազի և էլեկտրաէներգիայի արտահանման հետ կապված բոլոր նախագծերը իրականացվում են»։

«Այս ուղղությամբ զգալի առաջընթաց կա։ Մինչ օրս իրականացված նախագծերի օրինակներ կարող եմ բերել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարերը, ինչպես նաև Նախիջևան-Թուրքիա էլեկտրաէներգետիկ միջկապը», - հավելել է նա։