Դոնի Ռոստովում իրավապահները հետաքննում են հերթական ազգամիջյան բախումը: Քաղաքի պետական տեխնիկական համալսարանի հանրակացարանի մոտ զանգվածային ծեծկռտուք է եղել, որի արդյունքում տուժել են առնվազն 2 մարդ:
Ոստիկանության տվյալներով, ծեծկռտուքը տեղի է ունեցել հունվարի 16-ին: Ինգուշիայից ժամանածների եւ տեղացի ուսանողների ծեծկռտուքի ժամանակ կռվարարներից մեկը հանել է «Օսա» գազային զենքն ու օդ կրակել: Ըստ դատախազության, դրանից հետո կռիվը դադարել է:
Կռվից հետո ուսանողներից մեկը դիմել հիվանդանոց, որտեղ նրա մոտ ուղեղի ցնցում են ախտորոշել: Հաջորդ օրը նման ախտորոշում է տրվել ինգուշներից մեկին:
Don News կայքի փոխանցմամբ, կռվին մասնակցել են 19-ից 25 տարեկան 2 տեղացի երիտասարդներ եւ Ինգուշիայից ժամանած 7 ուսանողներ: Կռիվը սկսվել է առանց լուրջ պատճառի, երիտսարդները քայլելիս դիպել են ուսերով, եւ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի:




























