Հայաստանի Զինվորական  դատախազ Գեւորգ Կոստանյանը քննադատել է մի քանի տեղական լրատվամիջոցների աշխատանքի մեթոդները: Ելույթ ունենալով մամուլի ասուլիսին` հունվարի 19-ին, Կոստանյանը հայտարարեց, որ ցավոք, դեռեւս քիչ չեն ապատեղեկատվություն տարածելու դեպքերը, որոնք հասարակության կողմից ընդունվում են որպես փաստ:

Այդ համատեքստում, զինդատախազը հիշեցրեց լրատվամիջոցներին, որ իրավունքներից բացի նրանք ունեն նաեւ պարտականություններ եւ ցանկացած տեղեկատվություն, առավել եւս եթե այն վերաբերում է բանակում տեղի ունեցած հանցագործություններին, պետք է առավելագույնս ստուգված լինեն:

Այդ կապակցությամբ Կոստանյանը տեղեկացրեց, որ մի շարք լրագրողներ արդեն հրավիրվել են ցուցմունք տալու որպես ականատեսներ, եւ հիշեցրեց, որ չորրորդ իշխանության ներկայացուցիչները կարող են թաքցնել իրենց աղբյուրները մինչեւ այն պահը, երբ  կոնկրետ գործով դատարանն ընդունի համապատասխան որոշում:

«Եթե այլ մասնագիտությունների  ներկայացուցիչները նույնկերպ վերաբերվեին իրենց պարտականությունների կատարմանը, ապա լրագրողներին դա հավանաբար դուր չէր գա: Ամեն դեպքում, Պաշտպանության նախարարությունը եւ Զինդատախազությունը ողջունում են կառուցողական քննադատությունը, որն ուղղված է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- նշեց Կոստանյանը, այդպես էլ չհստակեցնելով, թե խոսքը որ լրատվամիջոցների, կամ որ հրապարակումների մասին է: