Հայաստանի որոշ շրջաններում օգոստոսի 7-ին օրվա ընթացքում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ հարավարևմտյան քամու պոռթկումները կուժեղանան մինչև 17-20 մ/վրկ: Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի: Նախնական կանխատեսումների համաձայն՝ շաբաթ օրվանից կսկսվի ջերմության աստիճանական անկում: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում տեղումներ չեն սպասվում: Այսօր գիշեր մայրաքաղաքում կլինի +25+27, վաղը կեսօրին՝ +38+40:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +30+35,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +30+33,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +35+37,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +25+30,
Լոռի՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +28+31,
Տավուշ՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +33+36,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +30+32,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +36+40,
Արարարատ՝ գիշերը՝ +24+27, ցերեկը՝ +39+41,
Արմավիր՝ գիշերը՝ +21+26, ցերեկը՝ +39+41,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +31+34,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +24+27, ցերեկը՝ +39+41,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +23+27, ցերեկը՝ +36+39,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+33:



























