Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալ Ֆիքրեթ Սեչենը հայտնել է, թե Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանի կողմից Դինքի սպանության գործով կայացված վճիռը բողոքարկելու են։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալը նշել է, թե իրենք որպես Ստամբուլի գլխավոր դատախազություն արդեն դատարանին հայտնել են, որ կայացված որոշումը բողոքարկելու են։ Մենք ուսումնասիրելու ենք դատարանի որոշումը, որից հետո կներկայացնենք այն բողոքարկման։

Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:

Դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։