Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) նահանգի Նիզիփի շրջանում 1,5 ամսական երեխային հիվանդանոց տանելու ժամանակ հայտնի է դարձել, որ նրա մայրը՝ 13-ամյա Ա.Յ.-ն արդեն հասցրել է 2-րդ անգամ ամուսնանալ։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ հիվանդանոցում երբ իմացել են, որ երեխայի մայրը 13 տարեկան աղջնակ է, անմիջապես հայտնել են ոստիկանություն։ Աղջիկը ոստիկանությանը հայտնել է, թե առաջին անգամ ամուսնացել է 12 տարեկանում՝  21-ամյա Էմրե Չ.-ի հետ, սակայն շատ չանցած վերադարձել է հոր տուն։ 13-ամյա Ա.Յ-ն պատմել է, թե 2-րդ անգամ տնից փախել եւ ամուսնացել է 17-ամյա Մ.Մ-ի հետ։ «1,5 ամիս առաջ մենք երեխա ունեցանք։ Սակայն 1 շաբաթ առաջ ամուսինս ինձ ծեծեց եւ տնից դուրս վռնդեց։ Ես կրկին վերադարձա իմ հոր տուն։ Երեխան առողջական խնդիրներ ունի եւ ես բերել եմ հիվանդանոց»,-ասել է 13-ամյա մայրը։