Վենեսուելայում տուրիստական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ:

Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել աշխարհի ամենաբարձր ջրվեժի` Անխելի մոտ: Կործանվել է Bell 206 Long Ranger մակնիշի ուղղաթիռը: Ողբերգությունը տեղի ունեցել հունվարի 19-ի երեկոյան: Փրկարարական աշխատանքները ձգձվել են վատ եղանակային պայմանների պատճառով, հաղորդում է Univision հեռուստաալիքը: