Մոսկվայի արեւմուտքում գտնվող գետնանցումներից մեկում, այսօր` հունվարի 20-ի գիշերը, Բուրիաթիայի բնակիչը վիճաբանության ժամանակ դանակահարել է մի դաղստանցու:
Ծանր վիրավոր տղամարդու համար շտապօգնություն են կանչել, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինների իր աղբյուրը:
Հարձակվողը ձերբակալվել է:




























