Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերրի քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել, տուժածներ չկան: Ահաբեկչություն կատարելու համար չարագործները երկու պայթուցիկ սարք են օգտագործել: Դրանցից մեկը տեղադրվել է առողջապահության եւ սոցիալական ծառայության դեպարտամենտի շենքի, մյուսը` զբոսաշրջային կենտրոնի մոտ:
Զոհերից հնարավոր է եղել խուսափել, քանի որ անհայտ անձինք նախապես տեղյակ են պահել ոստիկանությանը սպասվող ահաբեկչության մասին:
Իրավապահ մարմինների աշխատակիցները հասցրել են տարհանել տեղի բնակիչներին, հաղորդում է BBC-ն:




























