Գեղարքունիքի մարզում, այսօր` հունվարի 20-ի գիշերը Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի հացի գործարանին կից պահակատանը տեղի է ունեցել պայթուն գազից:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պայթյունի հետեւանքով փլուզվել է պահակատան երկաթբետոնե ծածկը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները պանելի փլատակից դուրս են բերել 22-ամյա Նուշիկ Խաչատրյանին: Պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պահակատանը բնակվող ընտանիքի եւս 3 անդամներ` 48-ամյա Վանիկ, 45-ամյա Սոնա, 17-ամյա Նարեկ Խաչատրյանները, ովքեր տեղափոխվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց:
Վանիկ, Նարեկ, Նուշիկ Խաչատրյանների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Սոնա Խաչատրյանի առողջական վիճակը` ծանր:



























