ԱՄՆ-ում մանկապղծության մեղադրանքով ձերբակալվել է հայտնի ուկրաինացի մարզիչ Իվան Պրավիլովը, հաղորդում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը:
Պրավիլովն աշխատում է Ֆիլադելֆիայում եւ Unique Hockey School տափօղակով հոկեյի դպրոցի սեփականատերն է:
Պրավիլովին կասկածում են դպրոցի 14-ամյա սանի նկատմամբ սեռական բնույթի գործողություն կատարելու մեջ:
Նախկինում Պրավիլովը եղել է Ուկրաինայի «Դրուժբա-78» երիտասարդական թիմի մարզիչը, հաղորդում է Ինտերֆաքսը:




























