Անգլիացի դայվեր Մարտին Ռոբսոնը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում Կաբարդինա-Բալկարիայի լեռներում` Կապույտ ծովում 209 մետր սուզվելուց հետո:
Ռեկորդային սուզումը տեւել է մոտ 9 ժամ: Ռոբսոնը սուզվել է մոտ 209 մետր, ինչից հետո բարեհաջող բարձրացել է մակերեւույթ: Սակայն երեկոյան նա սկսել է վատ զգալ, տեղափոխվել է Նալչիկի կլինիկական հիվանդանոց:
Մեկ շաբաթ առաջ առաջին սուզումների ժամանակ զոհվել էր ուղեկցող, 39-ամյա Անդրեյ Ռոդիոնովը:
Ներկայումս Կապույտ լճում խորության միջազգային ծրագիր է իրականացվում (258 մետր): Մասնագետները քարանձավներ են գտել լճի խորխորատներում:




























