Հունվարի 20-ի առավոտյան, թուրքական Վան քաղաքում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Այն 4,9 բալ հզորության է եղել:

Ըստ նախնական տվյալների` երկրաշարժի հետեւանքով տուժածներ եւ ավերածություններ չկան, հաղորդում է Sabah թերթը:

Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի զոհ էր դարձել ավելի քան 600 մարդ: Նոյեմբերի 9-ին երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել` 5,7 բալ հզորությամբ, որ ավելացրել է զոհերի եւ ավերածությունների թիվը: